ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՋՈՐՋ ԲՈՒՇԻՆ ԿՐԿՆԱՊԱՏԿԵԼ ՋԱՆՔԵՐԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ 6 մարտի 2002 - 18:59 AMT PanARMENIAN.Net - Կոնգրեսական Կոննի Մորելան դիմել է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին` կոչ անելով ընդգրկել Հայաստանը տարածաշրջանային համագործակցության Համաձայնագրի աշխատնքներում եւ այդպիսով կրկնապատկել ջանքերը Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման եւ խաղաղության հաստատման նպատակով: Ամերիկայի Հայկական Համագումարի հաղորդագրության համաձայն, Մորելան իր նամակում նշել է, որ տարածաշրջանային համագործակցության ապահովումը Հարավային Կովկասում կարեւոր գործոն է Վաշինգտոնի քաղաքականության մեջ, հատկապես Նյու Յորքի սեպտեմբերի 11-ի ողբերգական իրադարձություններից հետո: «Հայաստանի մեկուսացումը տարածաշրջանային նախագծերից չի բխում ԱՄՆ-ի շահերից եւ կարող է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասի տարածաշրջանում»,- նշվում է դիմումի մեջ: Մորելան կոչ է արել նաեւ ԱՄՆ վարչակազմին շտապ միջոցներ ձեռնարկել` Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակումը վերացնելու համար:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |