ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահները քննարկել են Իրանի միջուկային ծրագրին առնչվող հարցեր15 նոյեմբերի 2009 - 16:26 AMT PanARMENIAN.Net - Սինգապուրում Ասիական-Խաղաղօվկիանոսյան համագործակցության կազմակերպության (ԱԽՀԿ) անդամ երկրների գագաթնաժողովի ավարտից հետո տեղի ունեցավ ՌԴ եւ ԱՄՆ նախագահներ Դմիտրի Մեդվեդեւի ու Բարաք Օբամայի նախագահների հանդիպումը: 1,5-ժամանոց հանդիպման ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են Իրանի միջուկային ծրագրի եւ Աֆղանստանի իրավիճակի շուրջ ստեղծված իրավիճակը: Հանդիպման ժամանակ Մեդվեդեւը հույս հայտնեց, որ ՌԴ-ն ու ԱՄՆ-ն կարող են նոր պայմանագիր կնքել ռազմավարական հարձակողական սպառազինության կրճատման մասին նոր պայմանագիր արդեն 2010թ. դեկտեմբերին: Անդրադառնալով Իրանի միջուկային ծրագրին` ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ Ամերիկան պատրաստ է ժամանակ տալ Իրանին` քննարկելու համար, ընդունել արդյոք ՄԱԿ-ի ուրանի հարստացման ծրագիրը, սակայն դա չի կարող անվերջ տեւել: Ռուսաստանի նախագահը նաեւ դժգոհություն է հայտնել Իրանի հետ բանակցությունների տեմպի վերաբերյալ, հայտարարելով, թե, եթե քննարկումներն անարդյունք ավարտվեն, ՌԴ-ն ու ԱՄՆ-ն կարող են դիմել «այլ միջոցների», հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |