Իգոր Մուրադյան. Ո'չ Հայաստանը, ո'չ Թուրքիան պատրաստ չեն շարունակել սկսված գործընթացը16 նոյեմբերի 2009 - 14:16 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն ներկայումս ի վիճակի չէ երաշխավորել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Իգոր Մուրադյանը: «Ո'չ Հայաստանը, ո'չ Թուրքիան պատրաստ չեն շարունակել սկսված գործընթացը, եւ ստորագրված Արձանագրությունները, ավելի շուտ Արձանագրություններ են Անկարայի ու Վաշինգտոնի միջեւ, քան Երեւանի ու Անկարայի»,-ասել է քաղաքագետը` ընդգծելով, որ առանց արտաքին ազդեցության հայ-թուրքական երկխոսության շարունակությունն անհնար է: Նրա խոսքերով, գործընթացը շարունակելու համար հարկավոր է Վաշինգտոնի աջակցությունը, ինչն այժմ չկա: Ելնելով դրանից` Թուրքիան, ինչպես նշել է Մուրադյանը, պետք է կասեցնի գործընթացը Հայաստանի հետ: «Անկարան չի ցանկանում ենթարկվել ամերիկյան ճնշմանը», իսկ Արձանագրությունների վավերացումը այդ ճնշման դրսեւորում է»,-ասել է քաղաքագետը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |