Իսրայելը թուրքերին կմատակարարի անօդաչու սարքեր` երկու տարի ուշացումով16 նոյեմբերի 2009 - 16:39 AMT PanARMENIAN.Net - Իսրայելը պատրաստ է ավարտել Թուրքիային 10 անօդաչու սարքերի մատակարարումը, այդպիսով կատարելով այդ մահմեդական երկրին զենք մատակարարելու խոշոր գործարքներից մեկի պայմանները, հաղորդում է Իսրայելի պաշտպանության բանակի ռադիոն:Իսրայելը մի քանի տարի առաջ Թուրքիայի հետ պայմանագիր է կնքել Heron տեսակի 10 անօդաչու սարք մատակարարելու մասին: Գործարքի ամբողջ գումարը 180 մլն դոլար է: Սակայն անօդաչու ինքնաթիռների մատակարարումը երկու տարով հետաձգվել էր «տեխնիկական պատճառներով»: Թուրքիան գտնում է, որ ուշացումը ոչ թե տեխնիկական, այլ քաղաքական պատճառներ ունի: Հենց այդ ուշացումն էր այն պաշտոնական նախադրյալը, որի հիման վրա Թուրքիան արգելել էր իսրայելցի զինծառայողներին մասնակցել իր տարածքում անցյալ ամիս տեղի ունեցած ավանդական դարձած ուսումնական վարժանքներին: Իսրայելի ռազմարդյունաբերության աղբյուրները հերքեցին բանակցությունների եւ փոխհատուցման մասին տեղեկատվությունը, հայտարարելով, որ ուշացումը պայմանավորված է Heron -ի թուրքական արտադրության բաղադրիչների տեխնիկական խնդիրներով, եւ որեւէ ֆինանսական պահանջի մասին խոսք լինել չի կարող, գրում է MIGnews.com-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |