Հայաստանի եւ Թուրքիայի սահմանը բացվելու դեպքում հարկ է մշակել խաղողագործության ռազմավարություն16 նոյեմբերի 2009 - 16:49 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դեպքում հարկ է մշակել Թուրքիայի հետ համագործակցության ռազմավարություն ուղղված խաղողագործության զարգացմանը, գտնում է Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը : Նրա կարծիքով, Հայաստանը չի կարող մրցակցել թուրքական շուկայում, որովհետեւ նախ` Թուրքիան խաղող արտադրում է 10 անգամ ավելի շատ, քան Հայաստանը եւ արտահանում է ավելի ցածր գնով` 1 կգ-ը 25-30 ցենտով: Միեւնույն ժամանակ երկրի գլխավոր գինեգործը նշեց, որ եթե Հայաստանն ուզում է դուրս գալ եվրոպական շուկաներ, ապա պետք է մշակի թուրք գինեգործների հետ համագործակցելու ռազմավարություն, մասնավորապես ասաց, որ մեծ ներուժ կա Արեւմտյան Հայաստանի տարածքում, որտեղ պահպանվել են 250 հայկական սորտի, այսպես կոչված, աբորիգենային տեսքով խաղող: Սակայն, Ավագ Հարությունյանի խոսքերով, Հայաստանին կվիճակվի հայկական ծագման գինի արտահանել թուրքական բրենդով: Այս ամենին Հայաստանի գինեգործների միության նախագահն ավելացրեց, որ սրան կարելի է հասնել երկու երկրների տնտեսությունների ինտեգրացման գործընթացում, իսկ թուրքական սահմանի բացումից հետո մոտակա 10-15 տարիների ընթացքում պետք չէ վախենալ գինու շուկայում որեւէ լուրջ փոփոխություններից: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |