Հայաստանի 42 լավագույն ուսանողներ անվանական կրթաթոշակներ կստանան «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամից17 նոյեմբերի 2009 - 13:12 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 17-ին ԵՊՀ-ում տեղի ունեցավ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի անվանական կրթաթոշակների հանձնումը Հայաստանի տարբեր բուհերի 42 լավագույն ուսանողներին: Միջոցառումը նվիրված էր Ուսանողների միջազգային օրվան: Առավելագույն առաջադիմություն, ուսանողական եւ գիտական կյանքում ակտիվություն ցուցաբերած յուրաքանչյուր ուսանող, որոնց ցուցակը ներկայացրել էին բուհերի ռեկտորները, 500 դոլարին համարժեք գումարի հավաստագիր ստացավ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի հիմնադիր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանից: Իր ելույթում Գ.Ծառուկյանը նշել է. «Ես շնորհավորում եմ բոլոր ուսանողներին Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ: Իմ այցելությունն այսօր Երեւանի պետական համալսարան պատահակն չէ. մենք այսօր կրթաթոշակներ հանձնեցինք, որոնք կդառնան ամենամյա, եւ թոշակ ստացող ուսանողների քանակն ամեն տարի կավելանա: Ես ապագայի իմ հույսերը կապում եմ մեր երիտասարդության հետ եւ ամեն ինչ կանեմ, որպեսզի մեր ուսանողները կարողանան կյանքի կոչել իրենց երազանքները: Խոսքը ոչ միայն բարեգործության մասին է` մենք պետք է պետական մակարդակով պայմաններ ստեղծենք մեր երիտասարդության համար: Պետությունը պետք է անտոկոս վարկեր տրամադրի ուսանողների կրթության համար, որոնք նրանք հետագայում կարող են մարել մի քանի տարվա աշխատանքի ընթացքում: 21-րդ դարում տնտեսությունը պետք է զարգանա գիտության հաշվին, իսկ դրա համար մեր երիտասարդները պետք է կարողանան կիրառել իրենց գիտելիքներն ու հնարավորությունները»: Գագիկ Ծառուկյանը նաեւ 100 հազար դոլարի նվիրատվություն է արել ԵՊՀ-ին, որոնք պետք է ուղղվեն ԵՊՀ անապահով ուսանողների ուսման վարձի վճարմանը: Ուսանողների ցուցակը կկազմի ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |