Հայ-թուրքական սահմանի բացումից հետո, կգա հայ-ադրբեջանականի հերթը17 նոյեմբերի 2009 - 15:53 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական սահմանի բացումը լուրջ փոփոխություններ կբերի տարածաշրջանում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Արեւմտյան հայերի խնդիրները հետազոտման» հիմնադրամի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը: «Հայ-թուրքական հարաբերությունների բարեհաջող կարգավորումից եւ սահմանի բացումից հետո, Արեւելքի մյուս նախաձեռնությունը կլինի հայ-ադրբեջանական սահմանի բացումը, ինչը թույլ կտա Արեւմուտքին իրականացնել իր հաղորդակցային նախագծերը տարածաշրջանում: Հակառակ դեպքում, Թուրքիայի հետ սահմանի բացումը անիմաստ կլիներ», - ասել է նա:Նրա խոսքերով, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հեռանկարները չպիտի հարցի տակ դրվեն ինչ որ հաղորդակցային շահերի պատճառով: «Ես հույս ունեմ, որ մեր ղեկավարությունը հասկանում է ներկայիս քաղաքական գործընթացի վտանգը եւ կկարողանա դիմակայել դրան», - հայտարարել է նա: Ալվրցյանը նաեւ ավելացրել է, որ եթե հայ-թուրքական սահմանը չբացվի, ապա տարածաշրջանում կվերականգնվի առաջվա ստատուս կվոն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |