Հայաստանի ներկայիս դրությունը շահեկան է բոլոր քաղաքական ուժերին, այդ թվում` ընդդիմությանը17 նոյեմբերի 2009 - 17:20 AMT PanARMENIAN.Net - «Ես չեմ կարծում, թե Հայաստանում արտահերթ ընտրություններ կկայանան»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց «Ժառանգություն» ընդդիմական խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը: Նրա խոսքով, երկրի ներկայիս դրությունը շահեկան է բոլոր քաղաքական ուժերին, այդ թվում եւ ընդդիմությանը: «Որոշ հարցերում ընդդիմության մոտեցումները համընկնում են իշխանությունների դիրքորոշման հետ»,- նշեց Ալավերդյանը: Ընդ որում նա ընդգծեց, որ ներկայիս ընդդիմությունը բացասապես տարբերվում է 20 տարի առաջ եղած ընդդիմությունից:«Ուժեղ կողմը իշխանություններն են: Ժողովուրդը չի կարողանում իր ճնշումն այնպես օգտագործել, որպեսզի նրանք փոխեն իրենց դիրքորոշումը ներքին եւ արտաքին քաղաքականության մեջ»,- ընդգծեց Լարիսա Ալավերդյանը: Մեկնաբանելով Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը` Ալավերդյանն իր հերթին հայտնեց, որ ինքը նրա ելույթի մեծ մասի հետ համաձայն չէ: Ընդ որում նա նշեց, որ Հայաստանը սխալ է օգտագործում իր հաղթաթղթերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ: «Ես վախենում եմ անգամ մտածել, թե ինչ կաներ Ադրբեջանը, եթե ինքն ինչ կաներ եթե ունենար հաղթաթղթերի այն փաթեթը, որն ունի Հայաստանը»,- նկատեց Լարիսա Ալավերդյանը` ավելացնելով, որ այդ դեպքում, հնարավոր է, Հայաստանի համար դեպի միջազգային կառույցներ տանող դռները փակ լինեին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |