Հրանտ Մարգարյան. ՀՀ ղեկավարությունն ակամայից նպաստում է հայերի ազգային պառակտմանը17 նոյեմբերի 2009 - 18:14 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 16-ին Փարիզում ՀՅԴ եւ Ռամկավար Ազատական Կուսակցության նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Ոչ»-ի հավաք, որտեղ հանդես եկավ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Ըստ Մարգարյանի, արտաքին ճնշումն ուներճնշման հավելյալ լծակ` դա այսպես կոչված գունավոր հեղափոխության կամ թավշյա հեղափոխության իրականացման սպառնալիքն էր: «Արտաքին ճնշումներին այն պետություններն են կարողանում դիմակյաել, որ ի վիճակի են հենվել ներքին ուժերի ու ժողովրդի վրա: Նման փորձ չարեցին մեր իշխանությունները, քաջ գիտակցելով, որ սոցիալական անարդարության մեջ ապրող ժողովուրդը, որ ամեն օր դիմակայում է երկրում տարածված կոռուպցիային, խտրականության երեւույթների դառը հետեւանքներին, որեւէ իշխանության համար հենարան լինել չի կարող:Մենք հետամուտ ենք լինելու մեր երկրում սոցիալական արդարության եւ ժողովրդավարության հաստատման գործին, իբրեւ նաեւ ազգային անհրաժեշտություն, որովհետեւ ազգային հարցեր ունեցող որեւէ ժողովրդի համար սոցիալական արդարության հաստատումը անխուսափելի անհրաժեշտություն է ազգային անկախ ինքնիշխանություն ունենալու համար»,-ասել է Մարգարյանը: Խոսելով արձանագրությունների մասին, նա նշել է, որ նրանից էլ ավելի վտանգավորը ազգային պառակտումն է: «Մենք զգոն պետք է լինենք: Ազգային պառակտման հետամուտ է Թուրքիան, որը ուղղակի ցանկանում է սեպ խրել Սփյուռքի եւ Հայրենիքի մեջ, ազգային պառակտման կամա-ակամա օգնում են ՀՀ իշխանությունները, որոնք պետական քարոզչամիջոցներով օրեր շարունակ փորձեցին ՀՀ-ի քաղաքացիների, քաղաքական շրջանակների, մտավորականության տեսակետները արձանագրությունների հարցով միակողմանի ներկայացնել: Ազգային պառակտմանը նպաստում են բոլոր պատասխանատու անձինք` միեւնույն ազգի տարբեր հատվածների մասին վերագրումներով լի անպատասխանատու ելույթներով»,-ասել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչը: Մարգարյանը նշել է նաեւ, որ Արձանագրությունների ստորագրումով ամեն բան չի վերջանում, իրականում այն նոր սկիզբ է պայքարի համար: «Մենք հավատում ենք` մեր պայքարը հաղթանակելու է, արձանագրությունները տապալվելու են վերջնականապես, դա լինելու է հառաջիկայում Սահմանադրական դատարանում, ապա Ազգային Ժողովում եւ վերջապես կյանքում ամեն օր նրանց իրականացման պահերին, բայց մենք ստիպելու ենք, պարտադրելու ենք, մենք ունենք մեր ժողովրդի զորակցությունը, մենք փաստորեն տապալելու ենք այս բովանդակությամբ ստորագրված արձանագրությունները»,-ասել է Մարգարյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |