Հայաստանի զարգացման ուղին անցնում է միջազգային հանրությանն ինտեգրվելու միջոցով17 նոյեմբերի 2009 - 21:44 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 17-ին ՀՀ ԱԺ նիստում խորհրդարանի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ հիմնականում շոշափվում են ներքաղաքական բանավեճերը, կապված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ: Ըստ Դալլաքյանի, Հայաստանի ներքաղաքական դաշտն այդ կապակցությամբ բաժանվել է 3 մասի` ոմանք Հայ-թուրքական արձանագրությունները համարում են իդեալական, որմանք` կտրուկ դատապարտում են, մյուսները` բանավիճում են ռացիոնալ քաղաքական հարթության մեջ: Պատգամավորն ափսոսանք է հայտնել այն առնչությամբ, որ բանավիճողների քանակը ռացիոնալ հարթության մեջ Հայաստանում սակավ է: Նա նաեւ նշել է, որ Արձանագրությունների շուրջ բանավեճի որակը Հայաստանում ակնհայտորեն ցույց է տալիս հայ քաղաքական մտքի անկատարությունը եւ ազգային խնդիրները ձեւակերպելու եւ լուծելու անկարողությունը: «Ըստ իս, Հայաստանի գլխավոր խնդիրն է հզորանալ` միջազգային հանրությանը ինտեգրվելու միջոցով, որից հետո մենք կկարողանանք վերադարձնել դարերի ընթացքում կորցրածը եւ նույնիսկ ավելին»,-ասել է Վ.Դալլաքյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |