Հայաստանում նշվել է բուժծառայողի օրը17 նոյեմբերի 2009 - 22:25 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 17-ին ՊՆ կենտրոնական զինվորական պոլիկլինիկայի տարածքում հանդիսավորությամբ նշվեց բուժծառայողի օրը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանը, բարձրաստիճան զինվորականներ, ազգային բանակի բուժծառայողներ, հյուրեր:Ողջունելով եւ մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորելով բոլոր բուժծառայողներին` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր խոսքում կարեւորելով բուժծառայողի դերը զինված ուժերում, նշեց, որ արցախյան հերոսամարտի տարիներին մեծ է եղել բուժծառայողների դերը, եւ բազմաթիվ քաղաքացիական բժիշկների հենց պատերազմի դաշտում ստացան բուժծառայողի իրենց առաջին մկրտությունը, նաեւ հայ բուժծառայողի սխրանքի ու հերոսության շնորհիվ է կերտվել մեր հաղթանակը: Մասնագիտական տոնի կապակցությամբ մի խումբ բուժծառայողներ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով արժանացան գերատեսչական պարգեւների: Միջոցառման ավարտին Ս. Օհանյանը եղավ կենտրոնական զինվորական պոլիկլինիկայի վերանորոգված մասնաշենքում, շրջեց աշխատասենյակներում, ծանոթացավ կատարված աշխատանքներին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |