«Հայաստանի վերջին լարախաղացը» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա Ամստերդամում18 նոյեմբերի 2009 - 14:50 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի վերջին լարախաղացը» ֆիլմի պրիմերիան կկայանա Ամեստերդամի միջազգային վավերագրական ֆիլմերի 22-րդ փառատոնում:Ֆիլմի գլխավոր հերոսը` վերջին լարախաղացը, Հովսեփ Բեգլարյանն է: Նա 17 տարեկան է, այդ արվեստին տիրապետող միակ երիտասարդն է: Վերջին լարախաղացը դեռ որոշում չի կայացրել, արդյոք ապագայում կզբաղվի լարախաղացությամբ, թե՞ ոչ: 78-ամյա Ժորան եւ 77-ամյա Կնյազը եղել են Հայաստանի անվանի լարախաղացները: Այսօր նրանք միակ վարպետներն են, որ կարող են այս արվեստը կենդանի պահել ժամանակակից հասարակական հոսանքին հակառակ: Կյանքում նրանք եղել են կրքոտ մրցակիցներ, իսկ այժմ միայն մի հույս են կիսում, որ միակ երիտասարդ լարախաղաց` Ժորայի հոգեորդի Հովսեփը շարունակի իրենց արվեստը: Ֆիլմը պատմում է լարախաղացության ավանդույթների մասին: Ֆիլմի նպատակն է ներկայացնել ժողովրդական արվեստի այս տեսակի պատմությունը, որն անհետացման եզրին է կանգնած: Ֆիլմի յուրաքանչյուր ցուցադրումից հետո, «հարց ու պատասխան» բաժնում, ֆիլմի ռեժիսոր Իննա Սահակյանը կպատասխանի ներկաների հարցերին: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |