ՀԱԿ-ի ու ՀՅԴ-ի մոտեցումները Հայոց ցեղասպանության մասին օրենքի անհրաժեշտության մասին համընկնում են18 նոյեմբերի 2009 - 15:07 AMT PanARMENIAN.Net - «Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) եւ Դաշնակցության մոտեցումները Հայոց ցեղասպանության մասին օրենքի անհրաժեշտության մասին համընկնում են, քանի որ դեռ երկու ամիս առաջ նման օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկավ ՀԱԿ-ի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը»,-մամլո ասուլիսում ասել է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Համայակ Հովհաննիսյանը: Ըստ Հովհաննիսյանի, վերոնշյալ քաղաքական ուժերը մոռացել են, որ դեռեւս 2002թ. նա ինքը եւս հանդես եկավ նման նախաձեռնությամբ ՀՀ ԱԺ-ում, որն ընդգրկվեց օրակարգում, սակայն այն ժամանակվա խոսնակ Արմեն Խաչատրյանի նախաձեռնությամբ, չքննարկվեց: «Պետք է նշեմ, որ 2002թ. ՀՅԴ խմբակցությունը չընդդիմացավ նման որոշմանը»,-ասել է Հովհաննիսյանը: Պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին այն մասին, թե կապված է արդյոք ՀՀ կառավարության բացասական վերաբերմունքը նման օրինագծին պատմական հարցերով հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծման հետ, նա նշել է, որ նման կապ կա: «2002թ. ինձ եւս փորձեցին խանգարել հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի գործունեության պատճառով, սակայն ես հասա նրան, որ հարցն ընդգրկվեց խորհրդարանի օրակարգում»,-ասել է քաղաքագետը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |