Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը հրաժարական է տվել18 նոյեմբերի 2009 - 17:37 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 18-ին Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Գեւորգ Պետրոսյանը խորհրդարանում ներկա գտնվող լրագրողներին տեղեկացնելով ասաց, որ հրաժարական է տվել: Նրա խոսքերի համաձայն, այդ արել է առողջական վիճակից ելնելով: Բացի այդ, Պետրոսյանը բացատրել է, որ ուզում է զբաղվել մանկավարժական գործունեությամբ:Գեւորգ Պետրոսյանը «Բարգավաճ Հայաստան» կոալիցիոն կուսակցության անդամ է, 2009 թ. մայիսի 12-ին նշանակվել է Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար: Ինչպես հայտնել է լրագրողներին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը, կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի առաջարկությամբ, նախարարի ամենահավանական թեկնածուն մարդու իրավունքների պաշտպանության խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Մնացականյանն է: Մխիթար Մնացականյանը 1994 թ. Կարմիր խաչի միջազգային վնասվածքաբանական վերականգնողական կենտրոնի վարչական տնօրենն էր, իսկ 1995 թ. նշանակվել է գլխավոր տնօրեն: 2001 թ. նա դարձել է Կարմիր խաչի Հայաստանի ընկերության նախագահ: Պարգեւատրվել է ԽՍՀՄ եւ ՀՀ պարգեւներով եւ մեդալներով, արժանացել է «Կարմիր խաչի» շնորհակալական պարգեւի: 2007 թ. մայիսի 12-ին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |