Հայկական կողմն Ադրբեջանի հետ չի քննարկել փախստականների եւ ԼՂՀ կից յոթ շրջանների հարցերը18 նոյեմբերի 2009 - 21:05 AMT PanARMENIAN.Net - «Ես չգիտեմ, թե ում հետ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը քննարկել փախստականների եւ ԼՂՀ կից յոթ շրջանների հարցերը, քանի որ ներկա պահին բանակցություններն ընթանում են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ»,- նոյեմբերի 18-ին ՀՀ ԱԺ կառավարական ժամի ընթացքում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, պատասխանելով Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովի հարցին:Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հիշեցրեց նաեւ, որ ադրբեջանական կողմը տարուց ավել հրաժարվում էր բանակցություններ վարել Մադրիդյան սկզբունքների շուրջ եւ անգամ ժխտում էր դրանց գոյությունը: «Այժմ` վերջին ամիսների ընթացքում, բանակցություններն ընթանում են մադրիդյան փաստաթղթի շուրջ, ընդ որում, քննարկվում է միայն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը»,- պարզաբանեց Էդվարդ Նալբանդյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |