Թուրքիան բավական դժվար հարաբերություններ ունի արաբական աշխարհի հետ19 նոյեմբերի 2009 - 12:34 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան տարածաշրջանում առաջատարի դեր է ստանձնում: Իսկ դրան հակառակ դժվարանում է արաբների ազդեցությունը, եւ չնայած որ արաբական աշխարհը շատ է հանդես գալիս Իսրայելի դեմ քննադատություններով, նրա վարկանիշը չի բարձրանում: Ամերիկյան «Թայմս» ամսագիրը գրում է, որ կան որոշ ասպեկտներ, որոնք վկայում են Անկարայի ազդեցության աճի մասին:Որպես օրինակ ամսագիրը բերում է Թուրքիայի հարաբերությունները Սիրիայի, Իսրայելի ու Իրանի հետ, նշելով, որ Թուրքիան վաստակել է արաբների վստահությունը: «Առաջինը Թուրքիան լայանցնում է հարեւան պետությունների հետ իր դիվանագիտական հարաբերությունների մակարդակը ,եւ երկրորդը եթե հետազոտենք Թուրքիայի դերը, ապա կտեսնենք ,որ Սաուդյան Արաբիայի եւ Եգիպտսի նման պետությունները նույնիսկ առաջխաղացում չունեն:Թուրքիան ամբողջ Միջին Ասիայում ամենաժամանակակից երկրի մոդելն է:Եվ ոչ մի պետություն այս շրջանում նրան չի հասնի»,-գրում է «Թայմս» ամսագիրը, Tumgazeteler.com-ի փոխանցմամբ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |