Երեւանում տեղի կունենա Բրյուս Լիին նվիրված ջին կուն դոյի մրցաշար19 նոյեմբերի 2009 - 15:23 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 22-ն, Երեւանի «Աշխատանք» մարզահամալիրում տեղի կունենա Հայաստանի ջին կուն դոյի բաց մրցաշարը, որը նվիրված է տվյալ սպորտաձեւի վարպետ Բրյուս Լիի հիշատակին:«Մեր Ֆեդերացիան տարին երկու անգամ անցկացնում է Բրյուս Լիի հիշատակին նվիրված մրցաշար` նոյեմբերին եւ հուլիսին, նրա ծննդյան եւ մահվան օրը», - PanARMENIAN.Net -ի լրագրողի հետ զրույցում ասել է Հայաստանի ջին կուն դոյի ֆեդերացիայի նախագահ Արտյուշա Խանդոյանը: Նրա խոսքերով, այս անգամ մրցաշարին կմասնակցեն 8 տարեկանից եւ բարձր150-200 մարզիկ Ալավերդիից, Արտաշատից, Լեռնային Ղարաբաղից եւ Երեւանից: Հաղթողները կստանան մեդալներ եւ շնորհակալագրեր: «Իմ անունից լավագույն թիմերը կստանան գավաթներ», - ավելացրել է Խանդոյանը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |