Խոսրովի արգելանոցի տնօրենի սպանությունը կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել Կարեն Պետրոսյանը19 նոյեմբերի 2009 - 19:34 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում Խոսրովի արգելանոցի տնօրեն Սամվել Շաբոյանի սպանությունից ժամեր անց սպանությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել Կարեն Պետրոսյանը: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունը: Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ եւ 235-րդ հոդվածների 1-ին մասերով: Նախաքննությունը վարում է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը:Նոյեմբերի 19-ին` տեղական ժամանակով 23.50-ին, Երեւանի Մյասնիկյան պողոտայում «Խոսրովի անտառ պետական արգելոց» ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն, 1958 թ. ծնված Սամվել Շաբոյանի «Տոյոտա Պրադո» մակնիշի 007 ԼԼ 71 պետհամարանիշի ծառայողական ավտոմեքենայի աջ կողմից հավասարվել է անհայտ մակնիշի եւ պետհամարանիշի ավտոմեքենա, որից ինքնաձիգի կրակահերթ է արձակվել: Արձակված գնդակները դիպել են ավտոմեքենայի հետեւի աջ նստատեղին նստած Ս. Շաբոյանի մարմնին, ինչի հետեւանքով նա մահացել է: Զննությամբ ավտոմեքենայի հետեւի աջ դռան վրա հայտնաբերվել է հրազենային կրակոցների 30 անցք: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |