Նոյեմբերի 19-ին Փարիզում մեկնարկեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի 10-րդ հեռախոսամարաթոնը19 նոյեմբերի 2009 - 19:44 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 19-ին Փարիզում մեկնարկեց Հայաստան համահայկական հիմնադրամի ավանդական, 10-րդ հեռախոսամարաթոնը: Այս տարի եւսնոյեմբերի 19-22-ը` չորս օր շարունակ, Ֆրանսիայի հինգ քաղաքներից շուրջ վեց հարյուր կամավոր կզանգահարեն Եվրոպայում բնակվող մեր հայրենակիցներին եւ Հիմնադրամի առաջիկա ծրագրերը ներկայացնելով` մասնակցության կոչ կանեն: Համաեվրոպական հեռախոսամարաթոնի բացմանըմասնակցելու նպատակով Ֆրանսիաեն մեկնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը եւ տնօրենի խորհրդական Հրաչ Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը 2000թ-ից սկսած անց է կացնում ամենամյա համաեվրոպական հեռախոսամարաթոն: Դրամահավաքին ակտիվորեն մասնակցում են նաեւ Հիմնադրամի Գերմանիայի, Շվեյցարիայի եւ Հոլանդիայի տեղական մարմինները, այդ իսկ պատճառով Ֆրանսիայում կազմակերպվող հեռախոսամարաթոնը կոչում են նաեւ համաեվրոպական: Այնուհետեւ գործադիր վարչության պատվիրակությունը մեկնելու էԱՄՆ` մասնակցելունոյեմբերի 26-ին կայանալիք Հիմնադրամի ամփոփիչ դրամահավաք միջոցառմանը` հեռուստամարաթոնին, որի ընթացքում էլ կհրապարակվեն թե համաեվրոպական հեռախոսամարաթոնի, թե մոսկովյան դրամահավաք ճաշկերույթի եւ թե 2009-ի դրամահավաք մարաթոնի ընթացքում կազմակերպված այլ միջոցառումների արդյունքները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |