Հայաստանի տնտեսական զարգացման երաշխիք կարող են դառնալ միայն ամենալուրջ բարեփոխումները19 նոյեմբերի 2009 - 20:39 AMT PanARMENIAN.Net - «Այսօր Հայաստանում գործում է օլիգոպոլ-մենաշնորհային եւ քրեական տնտեսական համակարգը, որի ակնառու ներկայացուցիչները պատգամավորական պաշտոններ են զբաղեցնում»,- նոյեմբերի 19-ին 2010թ. ՀՀ պետբյուջեի քննարկման ժամանակ խորհրդարանում հայտնեց Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը:Պատգամավորի խոսքով, այդ իրադրությունից կարող է ելք դառնալ միայն ամենալուրջ քաղաքական ու տնտեսական բարեփոխումները, հակառակ դեպքում Հայաստանն անհասկանալի ու անհեռանկարային դրության մեջ կհայտնվի: Ողջունելով գոյություն ունեցող կլաների եւ հանցավորության դեմ համապատասխան քայլեր իրականացնելու ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությունը` Դալլաքյանը նշեց, որ Տիգրան Սարգսյանն իր համարձակ նախաձեռնություններով կարող է հաջողության հասնել միայն երկրի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից լիակատար աջակցության դեպքում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |