Սենատի մեծամասնության առաջնորդը սատարում է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւին20 նոյեմբերի 2009 - 11:22 AMT PanARMENIAN.Net - Սենատի մեծամասնության առաջնորդ Հարրի Ռեյդը հայտարարել է, որ սատարում է ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի ընդունմանը: Այդ մասին ասվում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի` ANCA, PanARMENIAN.Net ի ստացած հայտարարության մեջ: «Մենք ցանկանում ենք մեր երախտագիտությունը հայտնել Սենտաի մեծամասնության առաջնորդ Հարրի Ռեյդին` Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարին միանալու համար: Մենք հուսով ենք, որ արդյունավետ համագործակցություն կծավալենք Ռեյդի եւ Սենատում նրա գործընկերների հետ, եւ հուսով ենք, որ բանաձեւը կներկայացվի արտաքին հարաբերությունների կոմիտեի քվեարկությանը եւ կընդունվի Սենատի կողմից»,-ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւին միանալու սենատոր Ռեյդի հայտարարությունը հնչեց հենց այն ժամանակ, երբ ընթացքի մեջ է ԱՄՆ հայերի կազմակերպած «Հետհաշվարկ Էրդողանի համար» քարոզարշավը: Արշավի առաջին շաբաթում ակցիայի մասնակիցները հազարավոր նամակներ են հղել սենատորներին` կոչ անելով ընդունել Սենատ ներկայացված բանաձեւը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին: Ընթացիկ տարվա հոկտեմբերին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամ, Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակից, սենատոր Ռոբերտ Մենենդեսը եւ սենատոր Ջոն Էնսայնը ԱՄՆ Սենատ ներկայացրեցին թիվ 316 բանաձեւը Հայոց ցեղասպանության վերաբերյալ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |