Հայկական «Ատիսը» իր առաջին հաղթանակը տարավ Եվրոպայի գավաթի խմբային փուլում20 նոյեմբերի 2009 - 12:35 AMT PanARMENIAN.Net - Իր սեփական դաշտում առաջին խաղը «Ատիս» հայկական բասկետբոլային ակումբը 103:99 հաշվով հաղթեց «Չեվակատային» (Ռուսաստան):Բոլոր քարորդներում առավելությունը եւ հաշվի, եւ խաղային դիրքերում «Ատիսի» մոտ էր: Ամենատպավորիչ էր Մաուրիտա Րեյդայի (ԱՄՆ) խաղը, նա թիմին բերեց 103 միավորներից 26-ը, եւ դարձավ «Ատիսի» միակ բասկետբոլուհին, որը խաղաց բոլոր 40 րոպեները: Սակայն առանձնապես աչքի ընկավ զամբյուղում հայտնված գնդակների քանակով, մասնավորապես երեքմիավորանոց «Չեվակատայի» բասկետբոլուհի Անաստասիա Պիմենովան, նա 10 միավորով առաջ անցավ Րեյդայից եւ իր թիմին բերեց 36 միավոր: Չնայած դրան, Եվրոպայի գավաթի խմբային փուլի շրջանակներում«Չեվակատան» կերեց իր երկրորդ պարտությունը: Առաջին խաղում ռուսական թիմը պարտվեց թուրքական «Բեշիկթաշին» 80:62 հաշվով: «Ատիսը» պարտվեց «Ատինայկոսին» 105:54 հաշվով: Իր հաջորդ խաղը «Ատիսը» կխաղա թուրքական «Բեշիկտաշի» հետ նոյեմբերի 26-ն, Թուրքիայում: Դասավորությունը ֆ խմբում, որտեղ խաղում է «Ատիսը». «Բեշիկտաշ» 6 միավոր «Ատինայկոս» 3 միավոր «Ատիս» 3 միավոր «Չեվակատա» 0 միավոր ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |