Սամվել Շաբոյանի սպանությունը բացահայտված է

PanARMENIAN.Net - Խոսրովի արգելոցի տնօրեն Սամվել Շաբոյանի սպանությունը բացահայտվել է, մեղավորները ձերբակալվել են: Այդ մասին Երեւանում կայացած ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, գնդապետ Հովհաննես Թամամյանը: Ըստ նրա, հանցագործությունը կատարել են 1978թ. ծնված Կարեն Պետրոսյանը, որը Վեդի քաղաքի բնակիչ է, եւ վարորդ Վահրամ Խաչատրյանը, որը Երեւանի բնակիչ է: «Զենքն առգրավված է, ընթանում է քննություն»,-ասել է Թամամյանը:



Նոյեմբերի 19-ին` տեղական ժամանակով 23.50-ին, Երեւանի Մյասնիկյան պողոտայում «Խոսրովի անտառ պետական արգելոց» ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն, 1958 թ. ծնված Սամվել Շաբոյանի «Տոյոտա Պրադո» մակնիշի 007 ԼԼ 71 պետհամարանիշի ծառայողական ավտոմեքենայի աջ կողմից հավասարվել է անհայտ մակնիշի եւ պետհամարանիշի ավտոմեքենա, որից ինքնաձիգի կրակահերթ է արձակվել: Արձակված գնդակները դիպել են ավտոմեքենայի հետեւի աջ նստատեղին նստած Ս. Շաբոյանի մարմնին, ինչի հետեւանքով նա մահացել է: Զննությամբ ավտոմեքենայի հետեւի աջ դռան վրա հայտնաբերվել է հրազենային կրակոցների 30 անցք:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---