Երեւանում անցնում է Հայաստանի Երիտասարդական ակումբների եւ կենտրոնների խորհրդաժողով

PanARMENIAN.Net - Երիտասարդական ակումբների դաշնությունը (ԵԱԴ) միավորում է տասնյակ երիտասարդական ակումբներ, կենտրոններ ու կազմակերպություններ: Կազմակերպությունն իր տասնամյա գործունեության ընթացքում կուտակել է հզոր փորձ, դարձել է Հայաստանի երիտասարդական ոլորտի հայտնի կազմակերպություններից մեկը` դավանելով «բաց երիտասարդական աշխատանքի» սկզբունքին: Կազմակերպությունն ունի Հայաստանում ամենամեծ երիտասարդական էլեկտրոնային խումբը, որով երիտասարդության ոլորտի արժեքավոր տեղեկատվություն է տարածում հանրապետության ողջ տարածքում, Արցախում: ԵԱԴ-ն անդամակցում է մի շարք միջազգային կազմակերպությունների եւ որոշակի ազդեցություն ունի այս կառույցներում որոշումների կայացման գործընթացի վրա:



Այսօրհանրապետությունումգործող երիտասարդականկենտրոններիու ակումբներիթիվնանցնումէ 150-ից: Ստեղծվելէմիիրավիճակ, երբնրանք գործում են կողք-կողքի, սակայն միմյանց գործունեության մասին տեղեկացված չեն: Հանրապետությունում մշակված չէ երիտասարդական ակումբային շարժման զարգացման հայեցակարգ, չկան երիտասարդական ակումբի կամ կենտրոնի գործունեության սկզբունքների վերաբերյալ ընդհանուր մոտեցումներ, չափանիշներ:



Սույն համաժողովի նպատակն է` Հայաստանում երիտասարդական ակումբային շարժման կազմակերպումը - զարգացումը:



Խնդիրները`

*Երիտասարդական ակումբների ու կենտրոնների համախմբում, տարածում,

*Ակումբների ու կենտրոնների գործունեության ներկայացում, նրանց միջեւ կապերի հաստատում, փորձի փոխանակում,

*Պետական մարմինների, տեղական իշխանությունների, դոնոր հանրության հետ համագործակցության մեխանիզմների մշակում,

*Համատեղ գործողությունների ծրագրի մշակում եւ իրականացման նախապատրաստում:



Համաժողովը կընդունի մի շարք փաստաթղթեր, այդ թվում` Ակումբների գործունեության ռազմավարությունը, աշխատանքային կանոնակարգը, ինչպես նա- ուղերձ` երիտասարդությանն ու պետական կառույցներին:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---