Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին կարող է վերադառնալ «Դինամո»

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին, որն այս սեզոնում հանդես է եկել «Խիմկի» ակումբի կազմում, կարող է վերադառնալ «Դինամո»: Ինչպես հաղորդում է «Սպորտ-Էքսպրես»-ը, հնարավոր է, որ ավարտելով կարիերան, Ռ.Բերեզովսկին շարունակի աշխատանքը որպես դարպասապահների հետ աշխատող մարզիչ:



Ինչպես նախկինում PanARMENIAN.Net ին էր հաղորդել «Փյունիկի» մամլո քարտուղար Վահան Դանիելյանը, ՀՀ հավաքականի դարպասապահով հետաքրքրված է նաեւ «Փյունիկը»: Սակայն որոշումը պետք է կայացնի ինքը Բերեզովսկին:



Հիշեցնենք, որ Բերեզովսկին արդեն հանդես եկել է «Դինամոյում» 2002-2005թթ., 89 խաղ խաղալով թիմի կազմում` բաց փողելով 105 գնդակ:
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---