Նոյեմբերի 23-ին «Առնո Բաբաջանյան» համերգային դահլիճում տեղի կունենա նոր` «Քանոն» ֆիլմի պրեմիերան20 նոյեմբերի 2009 - 15:34 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 23-ին «Առնո Բաբաջանյան» համերգային դահլիճում տեղի կունենա «Քանոն» ֆիլմի պրեմիերան` «Հին հայկական երաժշտական գործիքներ» շարքից: |Շարքի հեղինակն ու պրոդյուսերը «ՀայԱրտ» մշակութային կենտրոնի ղեկավար Ռիտա Շառոյանն է, բեմադրիչը` Արմեն Ռոնովը: Ֆիլմում երաժշտական լարային գործիքի հնարավորությունները ներկայացնում է Հայաստանի ժողովրդական արտիստուհի Անժելա Աթաբեկյանը: «Ֆիլմը պատմում է գործիքի տարածման եւ այն մինչեւ մեր օրերը հասնելու գործում հայ ժողովրդի դերի մասին», - PanARMENIAN.Net -ի թղթակցի հետ զրույցի ընթացքում ասաց Ռիտա Շառոյանը: «Քանոնը» երրորդ ֆիլմն է «Հին հայկական երաժշտական գործիքներ» շարքից: Նախկինում Հայաստանի հասարակությանը ներկայացվել են «Դուդուկ» եւ «Քյամանչա» ֆիլմերը: Քանոնը արեւելյան երաժշտական լարային գործիք է: Տարածում է գտել Արեւելքի բոլոր երկրներում: Հավանաբար սերվել է հին հունական տավիղից, եւ ցեղակից է ցիմբալային, կիթառին: Առաջին հիշատակությունները 10-րդ դարի արաբական աղբյուրներում են: Փայտե, հարթ արկղիկի նման, ուղղանկյուն սեղանիկի ձեւ ունեցող գործիք է: Գործիքի ներքին եւ կողային հատվածները պատրաստվում են ընկույզի, ծիրանի եւ ամուր փայտ ունեցող այլ ծառերից: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |