Հայաստանում պրոբլեմատիկ դեռահասների համար վերականգնողական կենտրոններ են գործում20 նոյեմբերի 2009 - 16:32 AMT PanARMENIAN.Net - 2009թ. 9 ամիսների ընթացքում Հայաստանում անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգության 155 դեպք է գրանցվել: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Հայաստանի Ոստիկանության քրեական խուզարկության Գլխավոր վարչության պետ, գնդապետ Հովհաննես Թամամյանը: Նրա խոսքով, դրանցից 33% կանխամտածված մարմնական վնասվածքներով են ուղեկցվել:«Մեզ համար առաջնահերթ խնդիր է անչափահասներին զերծ պահել եւ կանխել նրանց դեմ իրականացվող հանցագործությունները»,- նշեց Թամամյանը` ավելացնելով, որ ոստիկանությունը փորձում է օգնել այն դեռահասներին, որոնք ճիշտ ուղի են ընտրել: Ընդ որում, նա նկատեց, որ 2005-ից երեխաների իրավունքների պաշտպանության ազգային ծրագիրը աշխատանքային խումբ է ձեւավորել եւ արդեն դրական արդյունքների է հասել: «ՀՀ Ոստիկանությունը Project Harmony միջազգային հասարակական կազմակերպության աջակցությամբ դեռահասների համար վերականգնողական կենտրոններ է բացել Երեւանում, Գյումրիում, Վանաձորում, Ալավերդիում ու Իջեւանում»,- նշեց Թամամյանը` ավելացնելով, որ 2009թ. ընթացքում վերականգնողական կենտրոններ են ուղղվել 120 անչափահասներ Ընդ որում, նա ընդգծեց, որ նկատելի առաջընթաց է արձանագրվել նաեւ հանցագործությունների բացահայտման քանակում: «2009թ. 10 ամսվա ընթացքում բացահայտված հանցագործությունների քանակը կազմել է 74,5%, անցյալ տարի այդ ցուցանիշը կազմում էր 61,7%»,- ընդգծեց Թամամյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |