Աթենքում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման մասին պայմանավորվածություն չկա20 նոյեմբերի 2009 - 17:52 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Արտգործնախարարների խորհրդի գագաթաժողովի շրջանակներում Աթենքում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման մասին պայմանավորվածություն չկա: Այդ մասին այսօր Երեւանում Լիտվայի ԱԳՆ ղեկավար Վիգաուդաս Ուշացկասի հետ համատեղ մամլո ասուլիսում, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, հայտնեց Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գլխավոր հանդիպումը բարձրագույն մակարդակով հանդիպումն է Մյունխենում: Ինչ վերաբերում է հանդիպմանը Աթենքում, ապա ԵԱՀԿ ԱԳՆԽ շրջանակներում սովորաբար երկկողմ աշխատանքային հանդիպումներ են տեղի ունենում, բայց Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ հանդիպման մասին պայմանավորվածություն` որպես այդպիսին, չկա»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը:Դեկտեմբերի 1-2-ին հունական մայրաքաղաքում տեղի կունենա ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների ամենամյա գագաթաժողովը: Գագաթաժողովի աշխատանքին կմասնակցեն կազմակերպության 56 անդամ երկրների արտգործնախարարները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |