«Օրինաց երկիրը» հիմնավորված է համարում ՀՀ կառավարության ՀՆԱ աճի մասին պնդումները20 նոյեմբերի 2009 - 18:04 AMT PanARMENIAN.Net - «ՀՀ 2010 թ. պետբյուջեի նախագծում դրականն այն է, որ եկող տարի նախատեսված բոլոր ծրագրերը շարունակական բնույթ են կրելու», - նոյեմբերի 20-ին ՀՀ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեցին «Օրինաց երկիր» կուսակցության պատգամավորական խմբավորման քարտուղար Հեղինե Բիշարյանը եւ նրա կուսակից Հովհաննես Մարգարյանը: Պատգամավորի խոսքերի համաձայն, «Օրինաց երկրի» համար շատ կարեւոր է, որ եկող տարի շարունակվելու են աղետի գոտու շինարարությունը, բնակչությանը ԽՍՀՄ բանկերի ավանդների դիմաց պարտքերը վերադարձնելու գործընթացը եւ ձեւավորվելու են կուտակային հիմնադրամներ, որոնց շնորհիվ թոշակառուները կստանան կրկնակի թոշակ: Լրագրողների այն հարցին, թե իրակա՞ն է, արդյոք, 2010 թ. ՀՆԱ 1.2 տոկոս աճի մասին կառավարության հավաստիացումը, Հովհաննես Մարգարյանը նշեց, որ դրա համար գոյություն ունեն բավականին հուսադրող նախադրյալներ: «Եկող տարի նախատեսվում է կառուցել հյուսիս - արեւմուտք ավտոմայրուղին, Իրան- Հայաստան երկաթուղին, եւ, վերջապես, նոր ատոմակայանի կառուցումը, ինչը ենթադրում է, որ մեծ ռեսուրսներ կներդրվեն Հայաստանի տնտեսության մեջ», - պարզաբանեց Մարգարյանը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |