«Ժառանգություն» կուսակցության համար ընդունելի չէ ՀՀ 2010 թ. պետբյուջեի նախագիծը20 նոյեմբերի 2009 - 19:25 AMT PanARMENIAN.Net - «ՀՀ 2010 թ. պետբյուջեի քննարկումները ՀՀ խորհրդարանում ցույց տվեցին, որ բյուջեն մեր իրականության հետ ոչ մի ընդհանրություն չունի, քանի որ գոյություն ունեն բազմաթիվ խնդիրներ ինչպես ծախսերի, այնպես էլ եկամուտների մասով», - նոյեմբերի 20-ին ՀՀ ԱԺ-ի հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբավորման պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը: Մարտիրոսյանի խոսքերի համաձայն, Հայաստանի կառավարությունը պետբյուջեի նախագիծը հաստատելիս հաշվի չի առել այն, որ Հայաստանում գրանցվել է գների նշանակալի աճ եւ դրա հիման վրա եկող տարի նախատեսված չէ աշխատավարձերի բարձրացում: «Եկող տարի Հայաստանում ոչ մի առաջընթաց չի լինելու նաեւ աղքատության կրճատման հարցում, եւ վերը ասվածը հաշվի առնելով, «Ժառանգություն» կուսակցությունը այսպիսի բյուջեն համարում է անընդունելի», - ընդգծել է պատգամավորը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |