Հայաստանի կառավարությունը հաստատեց 9 բարեգործական ծրագիր

PanARMENIAN.Net - Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգ֊ման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնա֊ժողովի նախագահ ՍիմոնՏեր‑Սիմոնյանը, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:



Հանձնաժողովը քննարկել է 9 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկ֊վել եւ հաստատվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող`



- Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի «Վանաձորի մանկատուն» պետական ոչ առ-տրային կազմակերպության մասնակի վերանորոգման,



- Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Արծնի գյուղի համայնքային կենտրոնի հիմնանորոգ֊ման նախագծման,



- Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիտավան գյուղի ջրատարի վերակառուցման ծրագրերը,



- Կամիլիանների միաբանության «Սուրբ Կամիլլո» բարե֊գործական հիմնադրամի կող֊մից իրականացվող ծրագիրը, որի նպատակը 2010-2012 եռամյակի ընթացքում Աշոցքի «Տիրամայր Նարեկի» հիվանդանոցի - կից 21 ամբուլատորիաների միջոցով տարածարջանի բնակչությանը առողջապահական ծառայությունների մատուցումն է ու կարիքավորներին մարդասիրական օգնության տրամադրումը,



- Գիտության - առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի կողմից իրակա֊նացվող «2010 թվականի ընթացքում երիտասարդ գիտաշ֊խատողների հետազոտու֊թյունների աջակցություն» ծրագիրը,



- «Շիրակ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող Հայաստանի Հանրա֊պետության Շիրակի մարզի Արփենի եւ Թորոսգյուղ համայնքների մշա֊կույթի տան տանիքի հիմնանորոգ֊ման - թիթեղապատման աշխատանքների ծրագրերը,



- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող «Սեւանի Վազգենյան դպրանոցի հին մասնաշենքի նորոգման» ծրագիրը,



- «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնա֊դրամի կողմից իրականացվող «Հայաստանի Հանրապետու֊թյան Շիրակի մարզի Գյումրու քաղաքապետարանի Շերամի անվան թիվ 5 երաժշտական դպրոցի վերակառուցում» ծրագիրը,



- «Քարավան 88» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրակա֊նացվող «Վեց համայնքների հզորացում` երկրորդ փուլ» ծրագիրը:



Նիստում քննարկվել եւ հաստատվել են նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ, ինչպես նա- տարբեր կազմակերպու֊թյունների հասցե֊ներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---