ՀՀ Գլխավոր դատախազությունը շարունակում է հետաքննությունը Երեւանում մարտի 1-2 զանգվածային անկարգությունների գործով20 նոյեմբերի 2009 - 21:49 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Ագոյի խմբի պատվիրակությանը` ԵԽ-ում Ռումինիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Ստելիան Ստոյանի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ դեսպան Զ.Մնացականյանը, Հայաստանում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեն:Հանդիպման ընթացքում հյուրերի խնդրանքով քննարկվել է 2008 թվականի մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ գրանցված 10 մահվան դեպքերի, ոստիկանության աշխատակիցների կողմից կիրառված բռնարարքների բացահայտմանը վերաբերող հարցեր: ՀՀ գլխավոր դատախազը մանրամասն ներկայացրել է գրանցված մահվան դեպքերը բացահայտելու ուղղությամբ կատարված աշխատանքները, արդյունքներն ու բացթողումները վստահեցնելով, որ դատախազությունը նախանձախնդիր է դրանց բացահայտման հարցում: «Նախաքննությունը չի կասեցվելու, շարունակվելու են ակտիվ քննչական եւ օպերատիվ-որոնողական աշխատանքները մահվան հանգամանքները լիարժեք բացահայտելու համար»,- շեշտել է գլխավոր դատախազը` տեղեկացնելով, որ հանձնարարություններ են ուղարկվել ոստիկանության եւ ԱԱԾ` ակտիվացնելու օպերատիվ-որոնողական աշխատանքները: Անդրադառնալով ոստիկանների կողմից կիրառված բռնություններին` ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ նախաքննությամբ հիմնավորվել է առանձին դեպքերում ոստիկանների կողմից անհարկի ֆիզիկական ուժ գործադրելու հանգամանքը եւ 4 ոստիկանի առաջադրվել է մեղադրանք պաշտոնեական լիազորություններն անցնելու համար` զուգորդված բռնությամբ: «Բռնարարք իրականացրած յուրաքանչյուր անձ պետք է ենթարկվի պատասխանատվության եւ դատախազությունը հետամուտ է լինելու բոլոր բռնարարքների բացահայտմանը` անկախ նրանից դա կատարվել է ոստիկանի, թե զանգվածային անկարգության մասնակցի կողմից»,- նշել է Ա.Հովսեփյանը, հաղորդում է Հայաստանի դատախազության մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |