ՀՀ պաշտպանության նախարարը կարեւորեց զինված ուժերի եւ գիտության համագործակցությունը

PanARMENIAN.Net - Բնագիտության եւ ռազմագիտության ոլորտների համագործակցությունը նպաստավոր է երկրի զարգացման ու անվտանգության համար:



Նոյեմբերի 20-ին ԵՊՀ օտարերկրյա քաղաքացիների նախապատրաստական ֆակուլտետում մեկնարկեց «Բնագիտությունը 21-րդ դարում. Ուսուցման հիմնախնդիրներ եւ լուծումներ» խորագիրը կրող համահայկական երկրորդ կրթական գիտաժողովը:



Այս տարի գիտական միջոցառման կազմակերպիչների շարքում է նաեւՀՀ պաշտպանության նախարարությունը: Իսկ գիտաժողովին մասնակցում են հանրապետության կրթական ու գիտական մի շարք հաստատություններ:



Գիտաժողովի բացման եւ ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: Միջոցառման մասնակիցներին ու կազմակերպիչներին ողջունեց նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա փաստեց, որ կրթության եւ գիտության զարգացմամբ մենք կարող ենք զրոյի հավասարեցնել այն քանակական առավելությունը, որ ունի մեր հակառակորդը:



Նախարարը նշեց նաեւ, որ զինված ուժերի եւ գիտության բնագավառի համագործակցությունից կշահի մեր հայրենիքն ու պետությունը: Սեյրան Օհանյանը եւս զեկույց էր ներկայացրել: «Բնագիտությունը եւ ռազմագիտությունը»թեմայով իր զեկույցում նախարարն անդրադարձավ ռազմական անվտանգության խնդիրներին, ռազմաարդյունաբերության համալիրի հագեցմանը:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---