ԵՐԵՎԱՆ Է ԺԱՄԱՆՈՒՄ ԵԱՀԿ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀ, ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ԺԱՅՄԵ ԳԱՄԱՆ

PanARMENIAN.Net - Մարտի 4-ի երեկոյան մեկօրյա այցով Երեւան կժամանի ԵԱՀԿ Գործող նախագահ, Պորտուգալիայի արտաքին գործերի նախարար Ժայմե Գաման: Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայության տեղեկատվության համաձայն, սպասվում է նաեւ, որ Երեւան կժամանեն Հայաստանում հավատարմագրված մի շարք դիվանագետներ` ՀՀ-յում Իսլանդիայի Արտակարգ եւ Լիազոր դեսպան Բ. Ջոնսթը եւ Նիդերլանդների Արտակարգ եւ Լիազոր դեսպան Ռ. Սիհաանը, ինչպես նաեւ Ղրղզստանի եւ Լիբանանի դեսպաններ` Կ. Նանեվն ու Ս. Սալեhը:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
---