Ադրբեջանի նախագահը գտնում է, որ ժամանակն Ադրբեջանի օգտին է աշխատոմ

PanARMENIAN.Net - Իլհամ Ալիեւը հաճախ է հասկացնել տալիս, որ նախկին ԼՂԻՄ-ի մերձակա 7 շրջանները այսպես թե այնպես կվերադարձվեն Ադրբեջանին, եւ որ

հիմնական վիճահարույց հարցը նախկին ԼՂԻՄ տարածքի պատկանելության հարցն է: Ադրբեջանի նախագահն այդպիսով չի շտապում զիջումների գնալ,

համարելով, որ ժամանակն Ադրբեջանի օգտին է աշխատոմ: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հայտարարել Նոր պահպանողական ազգային շարժման ղեկավար Էդուարդ Աբրահամյանը:



Ըստ նրա, հայկական կողմը, որպեսզի Իլհամ Ալիեւը դառնա պակաս մեծամիտ ու առավել զիջող, իր գործողություններով պետք է ցույց տա, որ 7

շրջանները հայերի հայրենիքի մի մասն են կազմում եւ դրանք այդքան էլ հեշտ չի լինի հանձնելը: <<Դա կարելի է անել միայն այդ շրջանների աստիճանաբար եւ ծրագրված բնակեցման միջոցով, ցույց տալով, որ Ադրբեջանի զիջման չգնալու միտումը կհանգեցնի հայ բնակչության կողմից այդ շրջանների բնակեցմանն ու յուրացմանը: Բոլոր 7 շրջանների ծրագրված բնակեցման քաղաքականությունը ոչ միայն կլուծի ԼՂՀ անվտանգության հարցը եւ կկոտրի Բաքվի մեծամտությունը, այլ նաեւ անդառնալի փաստի առջեւ կկանգնեցնի համաշխարհային հանրությանը, որի պատճառը կլինի

միայն Ադրբեջանի անզիջում կեցվածքն ու նրա ռեվանշիստական քաղաքականությունը>>,-ասել է Աբրահամյանը:
 Ուշագրավ
---