ԱՆԿԱՐԱՆ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՄԲ, ՈՐԸ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԸ 1 մարտի 2002 - 23:25 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական Անկարան իր անհանգստությունն է հայտնել երեկ Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձեւի կապակցությամբ, որի համաձայն 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչումը հռչակվում է Թուրքիայի Եվրամիության մեջ ընդգրկվելու պարտադիր պայմաններից մեկը: Բանաձեւը նախապատրաստել էր եվրոպական խորհրդարանական Պյեր Գարտոնը: Համապատասխան հայտարարությամբ հանդես են եկել թուրքական խորհրդարանի մի շարք խմբակցություններ, Եվրախորհրդարանի որոշումը անվանելով «անշնորհք գրոհ Թուրքիայի դեմ»: Իր հերթին Թուրքիայի փոխվարչապետ Մեսուդ Յլմազը թուրքական «Միլիեթ» թերթին հայտարարել է, որ «Եվրախորհրդարանը ոչ մի կերպ չի կարողանում ձերբազատվել հայերի ցեղասպանության հարցի նկատմամաբ հետաքրքրությունից»: Ընդ որում Յլմազը ակնարկում է, որ Եվրախորհրդարանը պատմությունը գնահատելու իրավունք չունի:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |