Թուրքիան ընդգրկվում է Իրանի միջուկային խնդրի վերաբերյալ բանակցային գործընթացում22 նոյեմբերի 2009 - 18:03 AMT PanARMENIAN.Net - <<Թուրքիան պատրաստ է ակտիվ ջանքեր գործադրել` գտնելու համար Իրանի միջուկային խնդրի դիվանագիտական լուծումը, ընդգրկվելով բանակցային գործընթացում, որը վարում են Արեւմուտքի երկրները <<վեցյակի>> ձեւաչափով (ՄԱԿ-ի ԱԽ հինգ մշտական անդամներ` ՌԴ-ն, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, ԱՄՆ-ն, ինչպես նաեւ Գերմանիան) Իրանի հետ>>,-հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավուդօղլուն: <<Մենք վստահ ենք, որ Իրանի միջուկային խնդրի դիվանագիտական լուծումը հնարավոր է եւ անհրաժեշտ: Հաշվի առնելով անկայուն իրավիճակը տարածաշրջանում, դիվանագիտությունը խնդիրների լուծման միակ հնարավոր միջոցն է>>,-ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը` հավելելով, որ հոկտեմբերի 1-ին Ժնեւում կայացած <<վեցյակի>> հանդիպումն Իրանի հետ ցույց տվեց, որ դիվանագիտական գործընթացը զարգանում է եւ այժմ կարեւոր է պահը բաց չթողնել: <<Թուրքիան պատրաստ է ակտիվորեն մասնակցել, եթե պահանջվի, այդ խնդրի դիվանագիտական լուծման որոնումներին>>,-ասել է Դավուդօղլուն: Ընդ որում, նա նշել է, որ Իրանն միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման իրավունք ունի, Միջազգային ատոմային գործակալության կողմից լիակատար վերահսկողության պայմաններում, հաղորդում է gulfnews.com-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |