ՀԱԵ-ն անտարբերության մեջ է մեղադրել Վրաստանի իշխանություններին հայկական սրբությունների պահպանման հարցում

PanARMENIAN.Net - Հայ Առաքելական եկեղեցին մեղադրել է Վրաստանի իշխանություններին այդ երկրի հայկական սրբությունների պահպանության հարցում, ինչն էլ պատճառ հանդիսացավ Թբիլիսիի Սբ.Գեւորգ եկեղեցու փլուզման համար:



Գերագույն հոգեւոր խորհուրդը, որը գործում է որպես հոգեւորականության եւ աշխարհիկ մարդկանց խորհրդատվական մարմին, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախագահությամբ տեղի ունեցած նիստում հաստատել է, որ փլուզվել է Թբիլիսիի Սբ.Գեւորգ եկեղեցին, կառուցված 1356թ.:



Խորհուրդը ափսոսանքով է փաստել, որ <<Հայաստանի իշխանությունների եւ Սուրբ Էջմիածնի բազմամյա ջանքերն, ուղղված Վրաստանում ՀԱԵ թեմի կարգավիճակի եւ ՀԱԵ-ին Վրաստանում գործող հայկական եկեղեցիները վերադարձնելու հարցի կարգավորմանը Վրաստանի իշխանությունների եւ Վրաց ուղղափառ եկեղեցու հետ, ապարդյուն եղան>>:



<<Վրաստանի իշխանությունների կողմից հայկական սրբությունների պահպանության հանդեպ դրսեւորած անտարբերությունը ոչ մի կերպ չի համատեղվում վրաց պետության մշատպես հնչող հայտարարությունների եւ միջազգային հանրության առջեւ ստանձնած պարտավորությունների հետ, որոնք պահանջում են բարիդրացիական հարաբերություններ հաստատել, հավատարիմ մնալ համամարդկային արժեքներին, հարգել ազգային փոքրամասնությունների իրավունքները երկրում եւ պահպանել նրանց պատմամշակութային ժառանգությունը>>,-ասվում է խորհրդի հաղորդագրության մեջ:



Գերագույն հոգեւոր խորհուրդը կոչ է անում Վրաստանի իշխանություններին եւ Վրաց ուղղափառ եկեղեցուն անհապաղ միջոցներ ձեռնարկել Վրաստանում ՀԱԵ-ին իրավաբանական կարգավիճակ տրամադրելու, Վրաստանի հայկական եկեղեցիները ՀԱԵ-ի վիրահայոց թեմին վերադարձնելու ուղղությամբ` պահպանելու համար վիրահայոց բնականոն ազգային-եկեղեցական կյանքը եւ հուսալի կերպով պահպանելու համար հայկական սրբությունները:



Հայ հոգեւորականության հնչեցրած մեղադրանքներին Վրաստանի արձագանքի մասին դեռեւս չի հաղորդվում, հաղորդել է ԻՏԱՐ-ՏԱՍՍ գործակալությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---