ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԿՐԿԻՆ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է 1915 ԹՎԱԿԱՆԻՆ ՕՍՄԱՆՅԱՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԻՐԱԳՈՐԾՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ 1 մարտի 2002 - 21:12 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական միության 15 անդամ-երկրները մեկ անգամ եւս հաստատել են, որ անցյալ դարասկզբին Թուրքիան ցեղասպանության քաղաքականություն է իրագործել է հայկական բնակչության նկատմամբ: «Կողմ»-391, «դեմ»-96 եւ «ձեռնպահ»-15 ձայների հարաբերակցությամբ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները քվեարկել են ավելի վաղ ընդունված, 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի օգտին: Բանաձեւի նոր խմբագրությունը կոչ է անում Թուրքիային վերացնել Հայաստանի շրջափակումը, եւ ձեռնարկել այլ գործնական քայլեր` Եվրամիության անդամ դառնալու համար: Եվրոպական խորհրդարանականները դիմել են նաեւ Եվրամիության գործադիր կառույցներին` Հարավային Կովկասի երկրների հետ երկարաժամկետ համագործակցության ռազմավարություն մշակելու կոչով: Առաջարկվում է, օրինակ, հատուկ դեսպանորդ նշանակել տարածաշրջանում եւ Եվրահանձնաժողովի ներկայացուցչություններ բացել Հայաստանում եւ Ադրբեջանում: Առաջարկվում է նաեւ կոնֆերանս անցկացնել Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրների ներդրումային հնարավորությունների քննարկման նպատակով: Բացի դրանից, բանաձեւը կոչ է անում Լեռնային Ղարաբաղի իշխանություններին միանալ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |