Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ակտիվ երկխոսություն է ընթանում23 նոյեմբերի 2009 - 16:45 AMT PanARMENIAN.Net - Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի հաճախակի հանդիպումները խոսում են այն մասին, որ երկրների միջեւ ակտիվ երկխոսություն է ընթանում, բայց առայժմ այն ակնկալվող արդյունքը չի տալիս: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնեց արտաքին հարաբերությունների գծով ԼՂՀ խորհրդարանի մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը: Նրա խոսքով, հայ հասարակայնությունն առանձնապես ոգեւորված չէ Մադրիդյան սկզբունքներով, հնարավոր է, հենց դա է պատճառը, որ կողմերը ոչ մի կերպ չեն կարողանում արդյունքի հասնել: Նա մեկնաբանեց նաեւ նախքան Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը Իլհամ Ալիեւի սպառնալիքները երկու երկրների միջեւ նոր պատերազմի սկսվելու մասին` ասելով, որ հանդիպումից հետո Ալիեւը դժվար թե իրեն ապագայում նման հայտարարություններ թույլ կտա: Նոյեմբերի 22-ին Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը հանդիպեցին Մյունխենում: Ընթացիկ տարվա ընթացքում սա նախագահների արդեն վեցերորդ հանդիպումն է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |