ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՍՔԵՐՈՎ` ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ ՂԱՐԱԲԱՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ «ՔԻ-ՎԵՍԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ» ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՉԵՆ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ 1 մարտի 2002 - 21:06 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ նախապատրաստել են նոր առաջարկներ, որոնք չեն հանդիսանում «քի-վեսթյան սկզբունքների» շարունակությունը: ԱՄՆ-յում տարած վիրահատությունից հետո Բաքու վերադառնալուն պես` այդ մասին լրագրողներին է հայտարարել Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը: Խոսելով ամերիկյան զինվորականների Ադրբեջան գալու հավանականության մասին, ինչպես Վրաստանի Պանկիսի կիրճում, Ալիեւը խուսափել է ուղղակի պատասխանից: Նա հասկացրել է, որ միայն Ադրբեջանի ցանկությունը դեռ բավական չէ: «Դա մի բան չէ, որ վաճառվում է եւ յուրաքանչյուրը կարող է գնել»,- ասել է Ալիեւը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |