Հայաստանն ու Իտալիան մտադիր են խորացնել քաղաքական երկխոսությունն երկրների միջեւ24 նոյեմբերի 2009 - 11:52 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 23-ին կարճատեւ աշխատանքային այցով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց Իտալիա: Հռոմում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Իտալիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկո Ֆրատինիի հետ: Շնորհակալություն հայտնելով իր իտալացի գործընկերոջը Հռոմ այցելելու հրավերի համար, նախարար Նալբանդյանը նշեց, որ հայ-իտալական հարաբերություններն ունեն հազարամյակների պատմություն, որը հիշարժան է բարի ավանդույթներով եւ փոխադարձ բարեկամության դրսեւորումներով, որը նոր զարգացում է ապրել Հայաստանի անկախացումից հետո, եւ այդ ամենը ամուր հիմք է ստեղծում հարաբերությունների առավել ամրապնդման եւ խորացման համար: Իտալիայի արտգործնախարարն ասաց, որ Իտալիան շահարգրռված է Հայաստանի հետ համակողմանի համագործակցության զարգացմամբ եւ պատրաստ է գործուն քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: Նախարարներ Նալբանդյանն ու Ֆրատինին բովանդակալից զրույց ունեցան տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության ընդլայնման ուղիների, եվրոպական կառույցների եւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության սերտացման շուրջ, մտքեր փոխանակեցին միջազգային օրակարագի եւ տարածաշրջանային խնդիրների շուրջ: Բանակցությունների ընթացքում քննարվեցին նաեւ Հայաստան - Եվրոպական միություն համագործակցության տարբեր ուղղությունները, Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ Արեւելյան գործընկերություն ծրագրի շրջանակներում երկկողմ համագործակցության խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերը: Նախարար Ֆրատինին ողջունեց եւ Իտալիայի աջակցությունը հայտնեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին: Այս առումով նա նշեց, որ Իտալիայում մեծ գոհունակությամբ են ընդունել հայ-թուրքական արձանգրությունների ստորագրումը, եւ հույս հայտնեց, որ դրանք կվավերացվեն շուտափույթ կերպով, ինչը հնարավորություն կընձեռի բացել ընդհանուր սահմանը: Հայաստանի եւ Իտալիայի արտգործնախարարությունների ղեկավարները շեշտեցին բարձրաստիճան փոխայցելությունների, քաղաքական երկխոսության խթանման անհրաժեշտությունը: Այդ առումով նախարարները կարեւորեցին Բարձրաստիճան քաղաքական խորհրդակցությունների մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրումը, ընդգծելով, որ դրա կիրառումը կնպաստի քաղաքական երկխոսության ակտիվացմանը: Անդրադարձ կատարվեց նաեւ դիվանագիտական կադրերի պատրաստման ոլորտում համագործակցությանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |