Հայաստանի աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար է նշանակվել Մխիթար Մնացականյանը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանինոյեմբերի 23-իհրամանագրով Գեւորգ Պետրոսյանն ազատվելէՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերինախարարի պաշտոնից: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին են հաղորդել նախագահի մամլո ծառայությունում: Նախագահիմեկայլհրամանագրով ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար է նշանակվել Աժ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Մխիթար Մնացականյանը:



Մխիթար Մնացականյանը 1994թ. եղել է Կարմիր Խաչի միջազգային վերականգնողական կենտրոնի վարչական տնօրեն, 1995թ. եղել է գլխավոր տնօրեն, 2001-ին` Հայկական Կարմիր Խաչի նախագահը:



Պարգեւատրվել է ԽՍՀՄ եւ ՀՀ շքանշաններով եւ մեդալներով, արժանացել է «Կարմիր խաչի» շնորհակալագրին: 2007թ. մայիսի 12-ին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:



Գեւորգ Պետրոսյանը նոյեմբերի 18-ին տեղեկացրել էր լրագրողներին այն մասին, որ հրաժարական է տվել: Ըստ նրա, պատճառը առողջական վիճակն է: Բացի այդ, Պետրոսյանը պարզաբանել է, որ ցանկանում է զբաղվել դասավանդմամբ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---