Տարածաշրջանային ArmTech 2010-ը կանցնի Ֆրանսիայում

PanARMENIAN.Net - Հայկական բարձր տեխնոլոգիաների տարածաշրջանային ArmTech կոնգրեսը կանցնի 2010թ. հունիսին Ֆրանսիայում, հաղորդել է Հայկական զարգացման գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը` հանդես գալով «ArmTech 2009-ը որպես հարթակ Հայաստանում տնտեսության գիտատար ճյուղերի զարգացման համար» զեկույցով Երեւանում ընթացող «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» 3-րդ ամենամյա համաժողովում:



Նրա գնահատականներով, ArmTech 2009-ը որակապես տարբերվում էր նախորդ կոնգրեսներից, քանի որ հետեւյալ նպատակներ էր հետապնդում` ողջ աշխարհին ներկայացնել Հայաստանի հաջողությունները ՏՏ ոլորտում, նեգրավել ներդրողներին ու գործընկերներին, փոխձի փոխանակում անցկացնել սփյուռքահայ մասնագետների հետ: «Հենց ելնելով այդ գաղափարախոսությունից եւ նպատակներից, ArmTech 2009-ը անցկացվեց ԱՄՆ-ի Սիլիկոնյան հովտում»,-ասել է նա:



Բացի այդ, ըստ Հարությունյանի, ArmTech 2009-ի կազմակերպիչները ներկայացրեցին նաեւ ՀՀ նվաճումները կենսատեխնոլոգիաների ոլորտում, վերականգնվող եւ «կանաչ» էներգետիկայի, հեռահաղորդակցությունների ոլորտներում:



Գլխավոր տնօրենն ընդգծել է, որ ArmTech 2009-ը հարթակ հանդիսացավ գիտելիքի վրա հիմնված տնտեսության զարգացման, ինչպես նաեւ օրենսդրական հիմքերի ձեւավորման համար, ինչը կբարձրացնի Հայաստանի մրցունակությունը միջազգային շուկայում եւ կնպաստի բարենպաստ գործարար-միջավայրի ձեւավորմանը եւ ենթակառուցվածքների զարգացմանը: «Կոնգրեսը թույլ տվեց համակարգել կառավարության հետագա քայլերը եւ նախանշել դրանց լուծման ուղիները հաջորդ տարվա ընթացքում»,-ասել է նա:



Ինչպես նշել է Ռ.Հարությունյանը, գլոբալ կոնգրեսների անցկացման հետ միասին, ՀՀ կառավարությունը կարեւորում է նաեւ տարածաշրջանային կոնգրեսների կազմակերպումը, եւ հաջորդ ArmTech 2010-ը կանցնի Ֆրանսիայում:



Երրորդ գլոբալ կոնգրեսը, նվիրված բարձր տեխնոլոգիաների զարգացմանը, անցավ Սան Խոսեում (ԱՄՆ) նոյմեբերի 4-8-ը, որին մասնակցեց ՀՀ վարչապետ Տիգրան Սրագսյանը եւ նրա գլխավորած պատվիրակությունը:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---