2009 թ-ի երրորդ եռամսյակում Հայէկոնոմբանկի հասույթը 300մ մլն դրամ է կազմել24 նոյեմբերի 2009 - 17:06 AMT PanARMENIAN.Net - Անդրադառնալով բանկիերրորդ եռամսյակիզարգացման միտումներին, պետք էգոհունակությամբ փաստենք, որ, չնայած համաշխարհայինֆինանսա-տնտեսական ճգնաժամի` ՀՀ տնտեսությանեւմասնավորապես բանկային համակարգիզարգացմանտեմպերի վրաունեցած բացասական ազդեցությանը, հաճախորդների վստահությունը Հայէկոնոմբանկի նկատմամբ շարունակում է աճել, ինչի մասին է վկայում 2009թ. երրորդ եռամսյակում բանկի մի շարք ցուցանիշների դրսեւորած էական աճը, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: Մասնավորապես, աճել են` -բանկի ակտիվները` մոտ15.5 %-ով, -վարկային ներդրումները` ավելի քան 3.3 մլրդ դրամով, -ցպահանջ ավանդները` 1.5 մլրդ դրամով, -իրավաբանական անձանց դեպոզիտները` մոտ 1.2 մլրդ դրամով, -ֆիզիկական անձանց ավանդները` ավելի քան 9.2 %-ով: Պայմանավորված վերոհիշյալ ցուցանիշների աճով, բանկի երրորդ եռամսյակիգործունեության արդյունքում արդեն իսկ ձ-ավորվել է մոտ 300.0 մլն դրամի զուտ շահույթ: Հայէկոնոմբանկը Հայաստանիբանկային համակարգիհաստատուն առաջատարներիցէ: 2009թ.-ի նոյեմբերի 23-իդրությամբ Հայէկոնոմբանկի ընդհանուր կապիտալը գերազանցում է 8.6 մլրդ ՀՀ դրամը, ընդհանուր ակտիվները կազմում են ավելի քան 53.0 մլրդ դրամ, վարկային ներդրումները` մոտ 29.0 մլրդ դրամ, ֆիզիկական անձանց ավանդները` ավելի քան 6.0 մլրդ դրամ: Բանկն ունի 35 մասնաճյուղ Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախում, որից. Երեւան քաղաքում` 17 մասնաճյուղ, ՀՀ տարբեր մարզերում` 17 մասնաճյուղ, Արցախում` 1 մասնաճյուղ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |