Առաջիկա ամիսներին ՌԴ Պետդումայի նախագահը կայցելի Հայաստան

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 21-ին ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովի հետ: Զրուցակիցները նշել են երկու դաշնակից երկրների խորհրդարանների փոխգործակցությունը, որը լրացնում է ՌԴ եւ ՀՀ նախագահների քաղաքական երկխոսությունը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել ՀՀ խորհրդարանի խոսնակի մամլո քարտուղար Նաիրի Պետրոսյանը:



Ըստ նրա, Գրիզլովի հետ հանդիպմանը ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ Հայաստանը միշտ զգացել է ՌԴ աջակցությունը եւ երախտագիտություն է հայտնել դրա համար: Այդ համատեքստում, նա ընդգծել է Ռուսաստանի տրամադրած արտոնյալ վարկի կարեւորությունը, ինչը նպաստեց ճգնաժամի հետեւանքների հաղթահարմանը:



Հանդիպմանը կողմերը քննարկել են միջխորհրդարանական երկկողմ համագործակցության հարցերը: Նրանք բարձր են գնահատել խորհրդարանական պատվիրակությունների համագործակցությունը միջազգային կազմակերպություննների շրջանակներում: Զրուցակիցներըր նաեւ կարծքիներ են հայտնել տարածաշրջանային համագործակցության խնդիրների, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, Արցախի խնդրի շուրջ:



Հանդիպմանը նաեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա ամիսներին ՌԴ Պետդումայի նախագահի այցը Հայաստան կազմակերպելու վերաբերյալ:



ՀՀ խորհրդարանի խոսնակի մամլո քարտուղարը հաղորդել է նաեւ, որ Մոսկվա կատարած այցի շրջանակներում Աբրահամյանը մասնակցել է «Կարոտ» փառատոնին եւ ծովակալ Իսակովի կիսանդրու բացման արարողությանը:
 Ուշագրավ
---