Անգամ վերապահումների առկայության դեպքում ՀՅԴ չի քվեարկի Արձանագրությունների վավերացման օգտին

PanARMENIAN.Net - «Դժվար թե ՀՅ Դաշնակցությունը հայ-թուրքական Արձանագրությունների վավերացման օգտին քվեարկի ՀՀ ԱԺ-ում, անգամ եթե հայկական կողմը վավերացումը որոշակի վերապահումներով կատարի»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնեց ՀՅ Դաշնակցություն կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:



ՀՅԴ խմբակցության ղեկավարի խոսքով, Հայաստանը պետք է Արձանագրությունների վերաբերյալ վերապահումներով հանդես գար դեռեւս նախքան դրանց ստորագրումը Ցյուրիխում, քանի որ այժմ դա գրեթե անհնար է անել: «Բայց եթե Հայաստանի ղեկավարության կողմից նման առաջարկ լինի, մենք պատրաստ ենք այն քննարկել»,- ընդգծեց Հովհաննիսյանը:
 Ուշագրավ
---