Վահան Հովհաննիսյան. Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀՀ իշխանություններին «կոմերցիոն» առաջարկ է արել24 նոյեմբերի 2009 - 21:11 AMT PanARMENIAN.Net - «Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը Հայաստանի իշխանությունների հետ համագործակցության մասին հասարակ նախադասություն չէր, այն «կոմերցիոն» էր»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց ՀՅ Դաշնակցություն կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Նրա խոսքով, իր առաջարկով ՀԱԿ-ն երեք ծառայություն է մատուցում Հայաստանի իշխանություններին` առաջինը` ճանաչում է ՀՀ ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանի լեյգիտիմությունը, երկրորդը` բոլոր մեղքերը բարդում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նրա քաղաքական թիմի վրա, եւ վերջինը` աններելի պայքար է սկսում ՀՅ Դաշնակցության դեմ: Հովհաննիսյանը նաեւ նկատեց, որ Տեր-Պետրոսյանի հայտարարության մեջ վառ արտահայտված է հաջորդ ընտրությունների ժամանակ «բարիքի» տեսքով ՀՀ նախագահից հատուցում ստանալու նրա ցանկությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |