25 նոյեմբերի 2009 - 12:35 AMT
Խաչատուրյանի անվան մրցույթը առիթ հանդիսացավ Երեւանում Մոսկվայի սիմֆոնիկ նվագախմբի համերգի համար
Արամ Խաչատուրյանի անվան մրցույթը առիթ հանդիսացավ Երեւանում Մոսկվայի ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի (ՄԱՍՆ) համերգի համար:
Նոյեմբերի 25-ն «Արամ Խաչատուրյանի» համերգասրահում նվագախումբը ելույթ կունենա Պավել Կոգանի ղեկավարությամբ, իսկ նոյեմբերի 27-ն Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ տեղի կունենա Հայաստանի Պետական երիտասարդական նվագախմբի համերգը:
Ինչպես հաղորդում է ՀՀ մշակույթի նախարարության մամլո ծառայությունը, համերգի ծրագրում ընդգրկված են Գլինկայի, Խաչատուրյանի, Գլազունովի, Մուսորգսկու եւ Ռավելի ստեղծագործությունները:
Պավել Կոգան` Ռուսաստանի ժողովրդական դերասան է, ՌԴ Պետական մրցանակի դափնեկիր է, ՄԱՍՆ-ի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր է, Ռուսաստանի Արվեստի ակադեմիայի ակադեմիկոս է: Ծնվել է 1952 թ-ն, հունիսի 6-ն Մոսկվայում: Մանկուց սովորել է ջութակ նվագել: Ուսանել է Լեո Գինզբուրգի մոտ: 1989 թ-ն գլխավորել է Ռուսաստանի առաջատար սիմֆոնիկ կոլեկտիվներից մեկը` Մոսկվայի Պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը:
Սերգեյ Սմբատյան` Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ղեկավարն է: Ծնվել է Երեւանում 1987 թ-ն