«World cup 2009» մրցաշարում հայ շախմատիստներից մնացել է միայն Վարուժան Հակոբյանը, որը ներկայացնում է ԱՄՆ-ն

PanARMENIAN.Net - Խանտի Մանսիյսկում, որտեղ նոյեմբերի 21-ին մեկնարկել է շախմատի աշխարհի գավաթի մրցաշարը, իր ելույթներն է շարունակում միայն Վարուժան Հակոբյանը, որը ներկայացնում է ԱՄՆ-ն: «World cup 2009» մրցաշարի երկրորդ շրջանում Հակոբյանի մրցակիցը կլինի Ռուսլան Պոնոմարյովը Ռուսաստանից: Առաջին պարտիան նա ավարտեց ոչ ոքի: Երկրորդը` տեղի կունենա նոյեմբերի 25-ին:



Հիշեցնենք, որ Խանտի Մանսիյսկում Հայաստանը ներկայացնում էին Գաբրիել Սարգսյանը եւ Տիգրան Պետրոսյանը, սակայն նրանք ավարտել են իրենց ելույթները:
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---